ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 16-ի գիշերվա ժամը 2-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Շիրակի մարզային քննչական վարչություն են ներկայացրել 29-ամյա Աբրահամ Ա.-ին: Նա հուլիսի 9-ից Աշոցքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: