ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի հատել էին բակի ծառերը

Հոկտեմբերի 17-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի փողոցի 11-րդ շենքի հետնամասում հայտնաբերել էին ապօրինի հատված 3 ծառ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին պարզվել է, որ ծառերը հատել են նշված շենքի 2 բնակիչ, որոնք հրավիրվել են ոստիկանության Ճամբարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: