ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մեկնարկում են աշխատանքներ՝ բանակցային ոստիկանության ներդրման ուղղությամբ

Նոյեմբերի 15-ից 19-ը ՀՀ ոստիկանությունը հյուրընկալել է ԵԱՀԿ փորձագիտական պատվիրակությանը։ Այցի նպատակն է քննարկել ՀՀ ոստիկանությունում բանակցային ոստիկանության ծառայության սկզբունքների ներդրման հեռանկարն ու եղանակները։
Բանակցային ոստիկանության ծառայության խնդիրը զանգվածային միջոցառումների ժամանակ արդյունավետ բանակցություններ վարելն է։ Այն միտված է ոստիկանություն-հասարակություն համագործակցության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը, հասարակական անվտանգության արդյունավետ կառավարմանը։
ԵԱՀԿ փորձագետներ Սանյա Վիկլունդը և Կառլ-Յոհան Ալստրոմը կարիքների գնահատման նպատակով այս օրերին հանդիպումներ են ունենում ոստիկանության շտաբի ղեկավարության, մի շարք ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարության հետ։
Նոյեմբերի 15-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ընդունեց ԵԱՀԿ փորձագետներին և ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։ Ողջունելով հյուրերին՝ բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի հետ ՀՀ ոստիկանության համագործակցությունը, ինչի շնորհիվ իրագործվել են բազմաթիվ ծրագրեր։ Արմեն Մկրտչյանը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց։
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրին այցի նպատակը և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանում բանակցային ոստիկանության ներդրմանը։
Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ Գեորգի Այվազյանի, հատուկ նշանակության վարչության պետ Արմեն Կարապետյանի հետ հանդիպումների ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները փորձագետներին ներկայացրին ծառայությունների գործառույթները զանգվածային միջոցառումների և հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ընթացքում և պատասխանեցին փորձագետներին հետաքրքրող հարցերին։
Այցի արդյունքների հիման վրա ԵԱՀԿ փորձագետների կողմից նախատեսվում է մշակել վերապատրաստման ծրագիր, որը կնպաստի բանակցային ոստիկանության սկզբունքների ներդրմանը Հայաստանում։