ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասում տեղի ունեցած դանակահարությունը

Ապրիլի 18-ին, ժամը 22-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ ազդրի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է 26-ամյա մի երիտասարդ:
Իրավապահները հիվանդանոց մեկնեցին, արձանագրեցին` քաղաքացին որտեղից է տեղափոխվել, ինչ ախտորոշմամբ, զրուցեցին բժշկի, նաև տուժողի հետ: Պարզվեց` ժամը 21.30-ի սահմաններում Հարավարևմտյան Բ-2 թաղամասում, դպրոցի մոտ տուժողը վեճի է բռնվել անծանոթ մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել էր նրան:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական հետախույզները ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով դեպքի վայրում և հարակից շենքերում օպերատիվ հարցումներ անցկացրին: Հետևողական աշխատանքի արդյունքում, հաղորդումից օրեր անց, հանցագործությունը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ հնարավոր է տուժողին մարմնական վնասվածքը պատճառած լինի նույն թաղամասի 28-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 21-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: