ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բանկի տերմինալից գողության փորձի ժամանակ երիտասարդը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն

13.11.2020 14:37 Գողություն

Օրերս, կեսգիշերն անց, ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի օպերատիվ խմբերը «տագնապ ազդանշանի» հետքերով մեկնել են Սեբաստիայի փողոց։ Օպերատիվ արձագանքի շնորհիվ ոստիկանության ծառայողները «Արդշինբակի» մասնաճյուղում բռնել են 26-ամյա մի երիտասարդի, որը, նախնական տվյալներով, փորձել էր տերմինալից գողություն անել։ Նա կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Բացի այդ, Արտաշատի բնակիչ երիտասարդի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: