ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր հարևանուհու բանկային քարտն ու 300 հազար դրամ կանխիկացրել․ ոստիկանների բացահայտումը

07.07.2020 17:22 Գողություն

Հուլիսի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 28-ամյա մի աղջիկ թոշակառու հարևանուհու տնից գողություն է արել։ Նախնական տվյալներով՝ դարակից հափշտակել է բանկային քարտը, որի հետեղել է նաև գաղտնաբառը, ապա վարչական շրջանի մի բանկոմատից , քննությանը հայտնի տվյալներով՝ 300 հազար դրամ կանխիկացրել։ Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում  կասկածվողը նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տարեց կնոջ բանկային քարտը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: