1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողացել էր համագյուղացու բանկային քարտն ու փող կանխիկացրել․ Բաղրամյանի ոստիկանների բացահայտումը

26.03.2020 17:45 Գողություն

Մարտի 20-ի երեկոյան ոստիկանության Բաղրամյանի բաժնում Արմավիրի մարզի Արտամետ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ փետրվարի 28-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ պայմաններում կորցրած իր բանկային քարտից, որի հետ եղել էր նաև գաղտնաբառը, կանխիկացրել են 268.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ իրավապահները պարզեցին, որ անհայտ անձը բանկային քարտն օգտագործել է մարտի 8-ին և 15-ին. առաջին անգամ կանխիկացրել է 40.000, իսկ երկրորդ դեպքում` 228.000 դրամ:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեց: Ոստիկանները նախ ճշտեցին, թե բանկի որ մասնաճուղից էր կանխիկացվել գումարը, ապա կանխիկացնողի արտաքին տվյալների մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո պարզեցին նաև կասկածյալի ինքնությունը:
Ըստ ձեռք բերված տվյալների` գողությունը կատարել էր Արտամետ գյուղի 21-ամյա մի բնակիչ: Մարտի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Բաղրամյանի բաժին:
Պարզվել է` 21-ամյա երիտասարդը մարտի 8-ին, օգտվելով տանտերերի բացակայությունից և դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր համագյուղացու տուն, պահարանից գողացել բանկային քարտը, որին կցված էր եղել նաև գաղտնաբառը և բանկի Բաղրամյան գյուղի մասնաճյուղից գումար կանխիկացրել:
Բերման ենթարկվածը խոստովանել է կատարածը, նաև նշել, որ գումարը կանխիկացնելուց հետո քարտը նետել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բանկային քարտը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննությունը շարունակվում է: Իսկ մեր քաղաքացիներին հորդորում ենք նման հանցավոր ոտնձգություններից խուսափելու համար գաղտնաբառը չպահել բանկային քարտի հետ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: