1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրազդանի ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

24.01.2025 15:12 Գողություն
Հրազդանի ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

Անձնական ունեցվածքի գողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնում գրանցվել էր անցած տարի. ապրիլի 13-ին բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձինք Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող ուսումնարանի հարակից տարածքի շինությունից գողություն են կատարել: Հրազդանի բաժնի ծառայողները պարզել էին, որ որպես պահեստարան օգտագործվող շինության առաջին հարկի պատուհանի ճաղավանդակը տեղահանելու միջոցով ապօրինի մուտք էին գործել նշված շինություն և գողացել կվադրոցիկլ, կվադրոցիկլի 4 անվահեծեր՝ իրենց դողերով, 10 անվադող՝ առանց անվահեծերի և ձյունագնացի շարժիչի 10 գոտի: Գողության փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ էր նախաձեռնվել: Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են Հրազդանի բնակիչ՝ 35-ամյա և 29-ամյա երկու տղամարդ: Նրանք հունվարի 23-ին Ծաղկաձոր քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Հրազդանի բաժին, ապա ներկայացվել Կոտայքի մարզային քննչական վարչություն: Ձերբակալված տղամարդիկ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Գողոն հանդիսացող կվադրոցիկլը հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժնի պահպանվող տարածք:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: