1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացահայտումներից դրվագներ

Նոյեմբերի 27-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկութուն ստացան թմրամիջոց ապօրինի պահելու և օտագործելու վերաբերյալ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ քրեական ոստիկանները մեկնեցին Արմավիր քաղաքի Ջահանգիր Աղայի փողոց: Ըստ օպերատիվ տեղեկության` 52-ամյա տղամարդը հենց այս փողոցի իր տանն էր պահում թմրանյութը: Զննության ընթացքում տնամերձ հողամասում դրված սառնարանի միջից տանտերը ներկայացրեց պոլիէթիլենային տոպրակ ու ստվարաթղթե տուփ` ընդհանուր 80 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով: 52-ամյա տղամարդը կանեփանման բույսի ավելի քան 90 գրամ չոր զանգված էլ ներկայացրեց բետոնե խողովակի միջից:
Կազմված փաստաթղթերն ուղարկել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Նոյեմբերի 28-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու վերաբերյալ: Ըստ տվյալի` ՍՊ ընկերությունը Նոր Արտագերս գյուղի մոտ` երկուսուկես հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, առանց համապատասխան թույլտվության իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում:
Տեղեկության ստուգումն իրականացվեց Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների հետ համատեղ: Նույն օրը ոստիկանները հիշյալ տարածքում հայտնաբերեցին քանդման աշխատանք կատարող էքսկավատոր, ավազակոպճագլաքարային խառնուրդով բարձած բեռնատարներ, ավազի լվացման կետ:
Արդյունահանման գործողությունները դադարեցվել են, տարածքում սահմանվել է վերահսկողություն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Նույն օրը Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ օպերատիվ տվյալ: Ըստ տեղեկության` Մրգաշատ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը տանը պահում է ինքնաձիգ: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Ցերեկվա ժամը երեքին քրեական ոստիկաններն այցելեցին տղամարդուն, սակայն պարզվեց, որ նա մեկնել է արտերկիր: Նրա եղբայրը ներկայացրեց «Սայգա» մոդելի առանց համապատասխան փաստաթղթերի հրազեն, որը, ըստ նախնական տեղեկության, 36-ամյա տղամարդը ձեռք էր բերել վերջին պատերազմի ժամանակ:
Այս դեպքով ևս կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային վարչություն:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: