1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկների ու քրեական հետախույզների բացահայտումը. հափշտակություններ կատարած երիտասարդը ձերբակալվել է

Պարեկների ու քրեական հետախույզների բացահայտումը. հափշտակություններ կատարած երիտասարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.10-ին, Երևանի պարեկները կողոպուտ կատարելու և թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով Հերացու փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա մոտ կես ժամ առաջ Աբովյան փողոցի մի սուպերմարկետից բացահայտ հափշտակել էր խմիչք ու դիմել փախուստի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են և՛ խմիչքը, և՛ մոխրացած հետքերով կաթուցիչ:
Հետագա միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները պարզեցին, որ դա այդ երիտասարդի միակ հանցանքը չէր:
Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, նա Տերյան փողոցի գեղեցկության սրահի սեղանի վրայից գողացել էր նոթբուք և ոչ թանկարժեք մետաղից յոթ մատանի: Իսկ նույն օրը, երեկոյան ժամը 8-9-ի սահմաններում, օգտվելով Մոսկովյան փողոցում գտնվող մի ընկերության դուռը բաց լինելու հանգամանքից՝ նա գողացել էր փող և պտուտակահան:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջին երկու դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: