Բաղրամյանի ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ կանեփանման զանգված են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկում Երևանում ապրող 42-ամյա մի տղամարդու։ Բաժնի քրեական հետախույզները հունիսի 27-ին օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նա զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Նրա անձնական խուզարկությամբ՝ ոստիկանները հայտնաբերեցին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կանեփանման զանգված։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածն իրենն է և իր օգտագործման համար։ Զանգվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Բաղրամյանի ոստիկանները հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում կանեփանման զանգվածի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: