Բաղրամյանի ոստիկանները բացահայտեցին պահեստից կատարված գողությունը
Փետրվարի 18-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող, չգործող սառնարանային պահեստից կատարվել է գողություն:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Զննվեց պահեստի տարածքն ու շրջակայքը, քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ: Ի վերջո, ստացված տվյալների համադրմամբ որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո, բաժին բերման ենթարկվեցին Արմավիր քաղաքի բնակիչ, 46, 44 և 26 տարեկան տղամարդիկ, որոնք խոստովանեցին արարքը: Ըստ այդմ` փետրվարի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում նրանք, 46-ամյա տղամարդու մեքենայով, մի քանի անգամ մոտեցել են պահեստին, ցանկապատն անցել ու գողացել են էլեկտրական շարժիչներ, էլեկտրական սղոցի պողպատյա սկավառակներ և պղնձյա մալուխներ:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: