ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մյասնիկյան գյուղի 41-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո փետրվարի 21-ի առավոտյան ոստիկանները նշված գյուղից կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Բաղրամյանի բաժին:
41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանաչ, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված բուսական զանգված: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ է, ինքն է աճեցրել, չորացրել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: