ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բազումի ոստիկանները բացահայտել են նկուղից կատարված գողությունը

21.04.2022 18:20 Գողություն

Ապրիլի 12-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր տվել Վանաձորի Չուխաջյան փողոցի մի բնակիչ. այդ օրը հայտնաբերել էր, որ իրենց նկուղից գողացել են տարբեր իրեր:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունն արել են 32 և 33 տարեկան երկու վանաձորցիներ: Ապրիլի 14-ին Բազումի ոստիկանները երկուսին էլ հայտնաբերեցին Չուխաջյան փողոցում ու բերման ենթարկեցին բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանեցին, որ գողությունն արել են իրենք:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: