ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն արած տղամարդիկ հայտնաբերվեցին. Բազումի ոստիկանների բացահայտումը

30.11.2021 16:20 Գողություն

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ վանաձորցի 27-ամյա երկու տղամարդ քաղաքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու վագոն-տնակից գողացել են արհեսագործական գործիքներ։
Նույն օրը կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանություն և խոստովանեցին, որ նոյեմբերի 26-ին իրենք են արել նշված գողությունը։
Գողոնը հայտնաբերվել է։
Նախապատրաստվում են նյութեր:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: