ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բազումի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Հունվարի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցից, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված: Նմանատիպ զանգված հայտնաբերվեց նաև մեքենայի սրահից։
Բազումի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև հունվարի 29-ին։ Ցերեկվա ժամը երեքն անց կեսին մոտ Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցից նրանք մի տղամարդու բերման ենթարկեցին բաժին: Վանաձորի Նար-Դոսի փողոցի 39-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 10 միլիգրամանոց ներարկիչ՝ լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ հեղուկը մեթադոն է, որը ձեռք էր բերել Աբովյան քաղաքից: Հայտնաբերվեց նաև երկու դեղահաբ, որոնց կապակցությամբ տղամարդը հայտնեց, որ անունը չգիտի, բայց օգտագործում է որպես քնաբեր: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց նաև թղթե փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով:
Երկու դեպքով էլ նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: