Կնոջ պայուսակից «Այֆոն Իքս» գողացած օտարերկրացին բերման ենթարկվեց շուկայից
16.07.2018 15:07
Գողություն
Հուլիսի 14-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գյուղմթերքների շուկայից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1984 թ. ծնված Գեորգի Մ.-ին և պարզել, որ նույն օրը՝ ժամը 14.00-ին, Գեորգի Մ.-ն ԱՄՆ քաղաքացի, 1979 թ. ծնված Լիլիթ Ղ.-ի պայուսակից գողացել է «Այֆոն Իքս» բջջային հեռախոսը՝ պատճառելով 582.000 դրամի վնաս:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: