ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Երևանի Լեոի փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեկ անձ կալանավորվել է

Ապրիլի 27-ին՝ ժամը 21.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել․ «1-02» էր զանգահարել «Անտարես» հրատարակչության տնօրենը և հայտնել, որ Լեոի փողոցի 12 հասցեի մոտ ցուցարարները հարձակվել են իր վրա և վնասվածք պատճառել: Նույն օրը՝ ժամը 21.58-ին, 1-ին համալսարանական հիվանդանոցից բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նշված հասցեի մոտ բողոքի ակցիա իրականացնող անձանցից մի քանիսը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հարձակվել են հրատարակչության տնօրենի վրա, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու տարաներ նետել նրա ուղղությամբ։ Կատարվածին միջամտել է Արարատի մարզի 49-ամյա բնակիչը և ստացել մարմնական վնասվածք:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ, որը ապրիլի 28-ին՝ ժամը 20.30-ին, մայրաքաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել քննչական մարմնին։
42-ամյա տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: