Այլ հանցագործության համար բերման ենթարկվածը նաև բնակարանային գողություն էր կատարել
Հունիսի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում Նորագավիթ թաղամասի տներից մեկից գողացել են ոսկյա զարդեր և փող:
Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները։ Նրանք պարզել էին, որ անհայտ անձը կամ անձինք տուն են մտել տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով։
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հունիսի 28-ին պարզվել է, որ գողությունը կատարել է երկու օր առաջ այլ հանցագործություն կատարելու համար բերման ենթարկված 27-ամյա տղամարդը։
Հունիսի 26-ին նա ձերբակալվել էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: