«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները դեկտեմբերի 1-ին՝ ժամը 23.20-ի սահմաններում, օդանավակայանի ժամանման սրահում նկատել են, որ մի քաղաքացի արտերկրից ժամանածներից բջջային հեռախոսներ է վերցնում: Նա ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս և 12 լիցքավորման լարեր։
Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
