ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր բջջային հեռախոսներ և բռնվել

24.01.2019 11:14 Գողություն

Հունվարի 23-ին մի տղամարդ ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իր 3 հատ «Այֆոն-6», «Այֆոն-5», «Սոնի Իքսպերիա» տեսակի բջջային հեռախոսներ:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, նույն օրը Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 4-րդ շենքի մոտակայքից բաժին բերման է ենթարկվել Հարություն Ղ.-ն: Նա տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ հունվարի 20-ին տուժողի տանը հյուրընկալվելու ընթացքում, օգտվելով վերջինիս սենյակում չլինելու հանգամանքից, գողացել է նրան պատկանող նշված բջջային հեռախոսները:
Հարություն Ղ.-ն ներկայացրել է հեռախոսները:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`