ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Blognews.am» լրատվական կայքում հրապարակված հոդվածի հետքերով

«Blognews.am» լրատվական կայքում  հրապարակված հոդվածի հետքերով

«Blognews.am» լրատվական կայքում դեկտեմբերի 11-ին հրապարակվել էր «Սույն անձը կարմիր բերետների կապիտան Միքայել Այվազյանն է, կապիտան Այվազյանը ցույցերի ժամանակ իրեն պահում է ինչպես ադրբեջանական ոստիկանության աշխատակից» վերտառությամբ հոդված, ըստ որի՝ ոստիկանության հիշյալ ծառայողը քաղաքացիներին բերման ենթարկելիս թաքուն հարվածում է նրանց:
Պարզվել է, որ հոդվածում նշված անձը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 3-րդ /հատուկ/ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Միքայել Այվազյանն է:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ չի հաստատվել ոստիկանության ծառայող Միքայել Այվազյանի կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն կամ բիրտ ուժ գործադրելու հանգամանքը, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք: