ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայոց ազգային բանակն այլևս իրականություն է, սահմանն ու խաղաղությունն՝ անխոցելի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայոց ազգային բանակն այլևս իրականություն է, սահմանն ու խաղաղությունն՝ անխոցելի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի օրը, սրբատեղի Եռաբլուր պանթեոնում էին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահները, բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, գերատեսչությունների ղեկավարներ, քաղաքացիներ:
Ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհվեցին թանկ շիրիմներին այն զինվորյալների, որ քառորդ դար առաջ անպարտելի կանգնեցին հայոց սահմաններին, իրենց կյանքի գնով կասեցրին թշնամու մահաբեր խուժումը, արյամբ թանկացրին հայրենական հողը և բերեցին մեր երկրի այսօրը, երբ ազգային բանակն այլևս իրականություն է, սահմանն ու խաղաղությունն՝ անխոցելի, երբ կարող ենք լիասիրտ շնորհավորել միմյանց կայացած ու կատարելագործվող Զինված ուժեր ունենալու համար: