1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություն Ծովագյուղում․ Սևանի ոստիկանները հայտնաբերել են գողին էլ, գողոնն էլ

01.04.2021 17:52 Գողություն

Մարտի 30-ին Սևանի քրեական հետախույզները ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Սևանի Շահումյան փողոցի բնակիչ, 43-ամյա տղամարդը փետրվարի լույս 25-ի գիշերը Ծովագյուղում գողություն է արել: Մենակ չէր, գնացել էր 35-ամյա համաքաղաքացու հետ` նրա մեքենայով:
Ըստ նախնական տվյալների` սևանցիները նախկինում էլ մեկնել էին Ծովագյուղ, նաև մտել նույն տուն` անասուն գնելու, և այդ ընթաքում էլ, գնահատելով իրավիճակը, նախաձեռնել էին գողությունը:
Իսկ իրավիճակը հետևյալն էր. տանտերերը քնած էին, և դուռն էլ, ըստ սովորության, կողպած չէր: Այս նպաստավոր հանգամանքից էլ օգտվելով` 45-ամյա սևանցին անաղմուկ մտել ու գողացել էր ձկնորսական բենզաշարժիչ և նոթբուք՝ տիրոջը պատճառելով 350 հազար դրամի վնաս:
Իրավապահների հարցին, թե ինչու ժամանակին չէր դիմել ոստիկանություն, տանտերը պատասխան չուներ: Փորձել էր իր ուժերով գտնել գողերին էլ, գողոնն էլ:
Իսկ գողոնը նույն գիշեր հասել էր Սևան և արդեն հաջորդ օրը վաճառվել Շողակաթ համայնքի մի բնակչի:
45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին, տվել խոստովանական բացատրություն, ապա Սևանի քննչական բաժնում ձերբակալվել:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: