ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տնից մոտ կես միլիոն դրամ և 200 եվրո էր գողացել. Գառնիի ոստիկանների բացահայտումը

01.11.2021 12:17 Գողություն

Սեպտեմբերի վերջին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մի տնից գողություն էին արել։ Հանցամիտը մոլորեցրել էր տանտիրոջը։ Բակում նրանից ջուր էր խնդրել, և մինչ տարեց տղամարդը ջուր կբերեր, մտնել էր տուն, ննջասենյակի մահճակալի տակից գողացել մոտ կես միլիոն դրամ, 200 եվրո ու հեռացել։
Տանտերը ոստիկանություն չէր դիմել, փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին։ Բայց՝ ապարդյուն։
Բնակարանային գողությունը բացահայտվեց ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների միջոցառումների շնորհիվ։
Հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի Կոշ գյուղից, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց նույն գյուղի 55-ամյա մի բնակիչ։
Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել գողացած գումարի մի մասը։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: