1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություն Եղեգնաձորում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են

04.10.2021 14:56 Գողություն

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մալիշկա գյուղի մի բնակիչ սեպտեմբերի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել եղեգնաձորցի 29-ամյա տղամարդու բնակարան և գողացել փող:
Մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներ ձեռնարկեցին նաև Եղեգնաձորի ոստիկանները: Արդյունքում Մալիշկա գյուղի 18-ամյա բնակիչը Եղեգնաձորի մի բնակարանում հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն: Ըստ նրա` փողը գողացել էր մաս-մաս: Սեպտեմբերի 23-ին, երբ գտնվել էր տուժած տղամարդու տանը, ննջասենյակի մահճակալի տակից գողացել էր 20 հազար դրամ, իսկ սեպտեմբերի 26-ին, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել էր տուն ու տարել 50 հազար դրամ:
Տուժած տղամարդուց ընդունվել է հաղորդում:
Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: