ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացած հեռուստացույցն ու վառարանը կամրջի տակ էր թաքցրել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը

08.11.2021 20:12 Գողություն

Հոկտեմբերի 28-ին, օրը ցերեկով, Վանաձորի Թորոսյան փողոցի մի տնից գողություն էին արել: Հարմարեցված գործիքով բացել էին դարպասը, տան դուռը բաց էր եղել, մտել էին ներս ու գողացել էլեկտրական վառարան և հեռուստացույց։ Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները գողության մասին հաղորդումը ստանալուն պես մեկնեցին դեպքի վայր։ Բնակարանային գողության փաստով Լոռու մարզային վարչությունում հարուցվեց քրեական գործ։ Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց համապատասխան միջոցառումներ, և ջանքերն ապարդյուն չանցան: Հաղորդումից երեք օր անց բնակարանային գողությունը բացահայտվեց: Նոյեմբերի 1-ին ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկվեց Վանաձորի Մոսկովյան փողոցի 51-ամյա մի բնակիչ։ Նա ոչ միայն խոստովանեց կատարածը, այլև քննչական փորձարարության ժամանակ ներկայացրեց, թե որտեղ էր թաքցրել գողոնը: Վանաձորի 3-րդ թաղամասում կամրջի տակ էր պահել։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: