1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություններ մայրաքաղաքում․ խումբը հայտնաբերվել ու ձերբակալվել է

09.02.2021 18:02 Գողություն

Հունվար-փետրվար ամիսներին Արաբկիր վարչական շրջանում արձանագրվեցին բնակարանային գողության դեպքեր։ Հափշտակում էին տարբեր իրեր՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ինչպես և փող, ոսկյա ու արծաթյա զարդեր։ Բնակարանների դռները բացում էին կա՛մ հարմարեցված բանալիներով, կա՛մ կոտրելով։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու նպատակով Արաբկիրի քրեական հետախույզները համագործակցեցին ՔՈԳՎ ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքի արդյունքում նախ պարզվեց կասկածվողների ինքնությունը, ապա փետրվարի 5-ին Երևանում բնակվող 57 և 31 տարեկան տղամարդիկ հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ հիմնավորվեց, որ նրանք բնակարանային գողություններ են կատարել ոչ միայն Արաբկիրում, այլև Դավիթաշենում, Նոր Նորքում ու Զեյթունում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեցին ձերբակալվածների տները։ Հայտնաբերվեցին բանալիներ ու դուռ բացելու հարմարանքներ, ինչպես և բազմապիսի իրեր, որոնք, նախնական տվյալներով՝ հափշտակվել են։ Իրենց իրերը ճանաչած անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության տարածքային ստորաբաժանում կամ զանգահարել 1-02։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: