1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Նորքի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

11.12.2021 12:03 Գողություն
Նոր Նորքի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գալշոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 17.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանն ու ներս մտել։ Գողացել էին ոսկյա զարդեր և փող:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: