1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություն Ֆանարջյան փողոցում. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

12.10.2021 12:56 Գողություն

Սեպտեմբերի 26-ին ոստիկանություն զանգած երիտասարդ հայտնել էր, որ վերջին ամիսների ընթացքում Ֆանարջյան փողոցի իր տնից գողություն են արել: Դեպի վայր էր մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին ճաղավանդակը և գողացել ջեռուցման համակարգի հինգ մարտկոց, սպասք ու աթոռներ:
Նույն օրը հարուցվեց քրեական գործ, և ոստիկաններն անցան գործի: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին արդեն հաջորդ օրը: Համագործակցելով համայքային ոստիկանների ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ` նրանք բերման ենթարկեցին Քանաքեռի բնակիչ, 18-ը վերջերս բոլորած մի երիտասարդի: Նույն գողությանը մասնակցելու կասկածանքով բաժին ներկայացվեցին նաև 11-12 տարեկան երեք տղաներ, երկուսը` Քանաքեռի բնակիչ, 6-րդ դասարանի աշակերտ, իսկ երրորդը նույնիսկ չի սովորում: Քննչական բաժնում նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Ձեռնարկված միջոցառումներով գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: