1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Նորքի ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հաղորդումից երկու ժամ անց

13.12.2021 18:06 Գողություն

 Դեկտեմբերի 10-ին Գալշոյան փողոցում բնակարանային գողություն էր եղել: Թոշակառու կինը ընդամենը երկու ժամով էր տնից բացակայել: Այդ ընթացքում ինչ-որ մեկը պատուհանի տակ սանդուղք էր դրել, բարձրացել, տեխնիկական միջոցների գործադրմամբ  բացել պատուհանը և տնից գողացել ոսկյա զարդեր ու փող։  Գողության մասին հաղորդումը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից։Դեպքի վայրում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանք իրականացնել: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որևէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել: Բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից երկու ժամ անց՝  Նոր Նորքի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները։ Դրանք փաստում էին, որ կասկածյալը տուժողի հարևանն է՝ Գալշոյան փողոցի 44-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։Կասկածյալը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել։Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: