Բնակարանային գողություն Հայկավան գյուղում․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայկավան գյուղի տներից մեկից գողություն են արել։ Առանձնատան տերերը գտնվում են արտերկրում, ուստի պատահական չէր, որ թիրախում հենց այդ տունն էր։ Արմավիրի ոստիկանների տեղեկություններով՝ տուն էին մտել պատուհանով ու գողացել կենցաղային իրեր։ Քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց նույն գյուղի 28-ամյա մի բնակիչ, որը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Երիտասարդը խոստովանել է կատարածը։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տանտերերը բնակարանը վստահել են իրենց ծանոթներից մեկին, որը հրավիրվել է Արմավիրի բաժին ու դեպքի վերաբերյալ հաղորդում տվել։ Բնակարանային գողության հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: