1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

17.01.2022 15:37 Գողություն

Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի մի տնից գողություն էր կատարվել: Ինչ-որ մեկը տեսել էր, որ տանը մարդ չկա, պատուհաններն էլ առանց ճաղավանդակի են, մտել էր տուն ու ննջասենյակից գողացել հեռուստացույց և կենցաղային իրեր:
Գողության մասին հաղորդումը ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվեց հունվարի 13-ին: Տանտիրուհին, որ դեկտեմբերի 8-ից տանը չէր եղել, վերադառնալով և տեսնելով հեռուստացույցն ու կենցաղային իրերը չկան, ոստիկանություն էր դիմել: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Կումայրիի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրի քաղաքի 30-ամյա մի բնակիչ: Ժամը 19.30-ի սահմաններում քաղաքի կայարանամերձ հրապարակից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հիշյալ ժամանակահատվածում նա նույն տնից երկու անգամ էր գողություն արել՝ հունվարի 6-ին և 9-ին։
Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին ու ձերբակալվել: Հետագա միջոցառումներով գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: