1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանագողը համագյուղացին էր. նա ձերբակալվել է

18.02.2022 13:08 Գողություն

Փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում բնակարանային գողություն էր եղել։ Բաց պատուհանով մտել էին տներից մեկն ու գողացել 550 հազարից ավելի դրամ: Գաղտնի հափշտակության մասին հաղորդումը ոստիկանության Մարտունու բաժնում ստացվեց փետրվարի 15-ի առավոտյան: Օպերատիվ խումբը մեկնեց Արծվանիստ։ Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Մարտունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 25-ամյա մի բնակիչ: Նրա այլուրեքությունը, սակայն, այսպես ասած՝ ամրագրված էր մի ուշագրավ փաստով՝ փետրվարի 14-ի երեկոյան, երբ եղել էր բնակարանային գողությունը, նա Ծակքար գյուղում հարսանեկան հանդեսի էր մասնակցում:
Մարտունու քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ կասկածյալը երեկոյան ժամը 21-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում բացակայել էր հարսանյաց սրահից, գնացել էր Արծվանիստ ու գողություն արել: Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մարտունու բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: