Գողացել էր հարևանի հեռուստացույցն ու օրեր անց բռնվել. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը
Հոկտեմբերի 6-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Քանաքեռի 1-ին փողոցի մի տնից գողություն է կատարվել:
Ոստիկանները մեկնել էին նշված հասցե, զրուցել տանտիրուհու հետ: Փորձագետն ուսումնասիրել էր դեպքի վայրը, արձանագրել` որտեղից ինչ են հափշտակել: Պարզվել էր` ժամը 10-ից 13-ը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին տան պատուհանն ու հյուրասենյակից գողացել հեռուստացույցը:
Բնակարանային գողության փաստով հարուցվեց քրեական գործ: Բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համագործակցության արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի 31-ամյա հարևանը:
Հոկտեմբերի 13-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Ըստ նախնական տվյալների` գողոնը վաճառել էր:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: