Անիի բաժնի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Հունվարի 11-ին Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի համայնքային ոստիկանները բնակարանային գողության մասին օպերատիվ տեղեկություն ստացան։ Անցած տարվա դեկտեմբերի 20-ից մինչև այս տարվա հունվարի 10-ը 31-ամյա մի տղամարդ մտել էր Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի մի բնակարան և գողություն արել: Նույն օրը նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին ու խոստովանեց արարքը: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին բանալիներ, որոնցից մեկով էլ, ըստ իր հայտնածի, բացել էր բնակարանի դուռը:
Գողության պահին տանը մարդ չէր եղել, 63-ամյա տանտիրուհին էլ թեպետ նկատել էր կատարված գողությունը, սակայն չէր դիմել իրավապահներին:
Հարուցվել է քրեական գործ, վնասի չափն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: