ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Առանձնատնից գողություն արած անձինք վթարի են ենթարկվել ու բռնվել․ Տարոնի ոստիկանների բացահայտումը

20.01.2021 12:23 Գողություն

Հունվարի 16-ի լուսադեմին «ՎԱԶ-2107»-ը էլեկտրասյանն էր բախվել Վանաձորի Զաքարյան ու Բանակի փողոցների խաչմերուկում ։ Նախքան ինքնավթարը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տպագրիչների փողոցի առանձնատներից մեկից գողություն է կատարվում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Քրեական հետախույզների տեղեկությունները հավաստի էին։ Երիտասարդները տեսնելով ոստիկաններին՝ ջեռուցման կաթսան տեղավորել էին մեքենայում ու փախել։ Քրեական հետախույզները հետապնդել էին։ Բարձր արագությամբ ընթացած «Ժիգուլին» դուրս էր եկել ճանապարհից ու բախվել էլեկտրասյանը, ինչից հետո երիտասարդները փորձել էին ազատվել իրեղեն ապացույցից. կաթսան հանելով մեքենայից։ Նրանք տեղում բռնվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Տարոնի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք առանձնատան նկուղից հանել էին կենցաղային իրերով արկղեր, բայց չէին հասցրել տեղավորել մեքենայում։ «ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: