ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աբովյանցի տղամարդը Գյումրիում փորձել էր բնակարանից գողություն անել

25.03.2022 14:25 Գողություն
 Աբովյանցի տղամարդը Գյումրիում փորձել էր բնակարանից գողություն անել

Մարտի 22-ին ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել էր, որ ժամը 10.30-ի սահմաններում, երբ ինքը տանն է եղել, անհայտ անձը բանալիով փորձել է բացել մուտքի դուռը: Ինքը չի արձագանքել, իսկ բանալին ներսից փականի մեջ լինելու պատճառով անհայտ անձը դուռը բացել չի կարողացել և հեռացել է:
Փաստի առթիվ գողության փորձի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 24-ին, բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
33-ամյա աբովյանցին ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: