1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարտունու ոստիկանները բացահայտել են Վարդենիկում կատարված բնակարանային գողությունը

26.02.2022 12:50 Գողություն
Մարտունու  ոստիկանները բացահայտել են Վարդենիկում կատարված բնակարանային գողությունը

Փետրվարի 23-ին ոստիկանություն զանգած Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից փող են գողացել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 22-ի ժամը 16.30-ից փետրվարի 23-ի ժամը 00.30 ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտերերի բացակայությունից, լոգարանի բաց պատուհանով մուտք էին գործել առանձնատուն և գողացել 200.000 դրամ, 10.000 ռուբլի ու 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամներ՝ պատճառելով շուրջ 770.000 դրամի վնաս:
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, փետրվարի 24-ին բաժին բերման են ենթարկվել Վարդենիկ գյուղի երեք բնակիչ, որոնք խոստովանել են, որ գողությունն արել են իրենք:
27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 5000 ռուբլի և 20 հազար դրամ, իսկ 17-ամյա պատանին խոստովանել է, որ գողացած ոսկյա ականջօղերը վաճառել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: