Արտաշատի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը
Մարտի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում գողություն են արել:
Դեպքի վայր մեկնած Արտաշատի ոստիկանները պարզել են, որ մարտի 25-ին, ժամը 19.00-ից մարտի 26-ի ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, մտել են ներս, տակնուվրա արել բնակարանը և գողացել բջջային հեռախոս:
Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Տափերական և Բուրաստան գյուղերի երկու բնակիչ: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել մարզային քննչական վարչություն, որտեղ Բուրաստան գյուղի բնակիչը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: