1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դուռը բաց էր, տանտերը` քնած. Կոտայքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

27.10.2021 14:11 Գողություն

Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հոկտեմբերի 23-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում բնակարանային գողություն են արել: Հանցագործության վերաբերյալ ո՛չ հաղորդում էր եղել, ո՛չ ահազանգ;
Տեղեկությունը ստուգելու և այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ Կոտայքի քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ: Տեղեկությունը հաստատվեց, նաև պարզվեց, որ 50-ամյա մի տղամարդ, օգտվելով բնակարանի մուտքի դռան չկողպված և տանտիրոջ քնած լինելու հանգամանքից, մտել և գողացել էր բջջային հեռախոս: Աբովյան քաղաքի բնակիչ, 50-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողացված հեռախոսը:
Տուժած տանտերը հրավիրվել է բաժին և փաստի կապակցությամբ տվել հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր, դեպքի հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: