ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել

27.12.2021 12:28 Գողություն
Քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 25-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 44 և 29 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը խոստովանել է, որ Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն են արել։ Նա նաև խոստովանել է, որ կատարել է մի շարք այլ գողություններ:
Գողոնը հայտնաբերվել է:
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: