1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

29.07.2021 16:50 Գողություն

Հուլիսի 26-ին, ժամը 12.55-ին, ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ հայտնել էր, որ հուլիսի լույս 25-ի գիշերը իր տնից գողացել են փող, բջջային հեռախոս և հագուստ:
Ահազանգով դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Խմբին հաջողվել էր պարզել, որ շենքի առաջին հարկի բնակարան մտել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով, իսկ այդ ընթացքում տանտերը տանը քնած էր: Իրավապահների հարցին, թե ինչու էր մեկ օր ուշ դիմել ոստիկանություն, տանտերը պատասխանել էր, թե միայն այդ օրն էր նկատել կորուստը:
Ուշ ահազանգումն, իհարկե, միշտ էլ բարդացնում է ոստիկանների գործը: Ինչևէ: Ուսումնասիրվեց բնակարանը, պատուհանը, որով մուտք էին գործել, իրականացվեցին անհետաձգելի այլ գործողություններ: Զուգահեռ Նոր Նորքի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ: Ստացվեց տվյալ, որ գողությունը կատարել է Երևանի Լվովյան նրբանցքի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Հուլիսի 27-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին:
Հարուցվել է քրեական գործ: Տղամարդը ձերբակալվել է:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: