1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություն Արտաշատում․ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտվել է

30.03.2021 18:26 Գողություն

Մարտի 26-ի առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի մի բնակարանից գողություն են արել։
Ընտանիքի անդամները գիշերը տանը չէին եղել, ինչից էլ օգտվել էին հանցամիտները. տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին դուռը և տունը տակնուվրա անելուց հետո հյուրասենյակից գողացել էին բջջային հեռախոս:
Քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանք իրականացնել: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ կասկածյալներն Արտաշատի բնակիչ չեն։ Գողությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց:
Քրեական հետախույզների և նախաքննական մարմնի ծառայողների փոխգործակցության արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 27-ամյա մի տղամարդ և Բուրաստան գյուղի 32-ամյա մի բնակչուհի։
Երկուսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին։
Բնակարանային գողության փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: