Սևանի ոստիկանները բնակարանային և այլ գողություններ են բացահայտել
Օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Ծաղկունք գյուղի մի առանձնատնից գողություն էր կատարվել։
Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, գողացել ջեռուցման 14 մարտկոց, սառնարանի շարժիչ, առանձնատան բակից հափշտակել էին թուջե լոգարան և 5 այլ իրեր։
Տուժողը ոստիկանություն չէր դիմել, փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին, բայց՝ ապարդյուն։
Գողությունը բացահայտվեց դեպքից ամիսներ անց՝ օպերատիվ Ճանապարհով։
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, կատարվածի մասին տեղեկանալով, պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն Սևան քաղաքի երեք բնակիչ։
Դեկտեմբերի 22-ին երեք կասկածվողներն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Սևանի բաժին։
Նրանցից մեկը կալանավորվել է, մյուսը ներկայացվել է նախաքննական մարմնին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Սևանի ոստիկանները պարզեցին, որ նրանք կատարել են նաև այլ գողություններ, որոնց հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: