1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օտարերկրացիների վտանգավոր «հյուրախաղերը» կասեցվեցին. նրանք ձերբակալվել են․ոստիկանության բացահայտումը

31.03.2021 17:33 Գողություն

Մարտի 26-ին, ժամը 15.50-ին, ոստիկանություն զանգահարեց մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ մի կին: Ահազանգը բնակարանային գողության մասին էր: 39-ամյա կինը հայտնում էր, որ այդ օրը, ժամը 10.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը բացակայել է տնից, դուռը բացել և գողացել են փող ու ոսկեղեն: Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, տուժած կնոջից ընդունեց հաղորդում: Ուսումնասիրվեց հանցագործության վայրը. տունը խառնշտորած էր, բայց ո՛չ կողպեքն էր կոտրած, ո՛չ դուռ ու պատուհան կար վնասված: Կարելի էր եզրակացնել, որ կատարվածը, այսպես ասած` պրոֆեսիոնալի գործ էր: Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցների հետ, անցան բացահայտման գործին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ժամը 11.20-ի սահմաններում երկու տղամարդ, բժշկական դիմակներով և գլխարկներով, կասկածելի վարքագծով, մտնում են շենքի մուտք և մոտ կես ժամ անց դուրս գալիս տոպրակներով: Օպերատիվ հարցումներ անցկացվեցին շենքում և հարակից տարածքներում: Պարզվեց, որ տղամարդիկ տեղի բնակիչ չեն: Կասկածներն ավելի հիմնավոր դարձան, երբ պարզվեց, որ նույն անձինք նույն շենքի նույն մուտք մտել են նաև նախորդ օրը, ուսումնասիրել տարածքը: Մնում էր գտնել այդ տղամարդկանց: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողությունից հետո տղամարդիկ քայլել էին դեպի Բաղրամյան պողոտա, նստել պատահական տաքսի, ուղևորվել Նոր Նորքի երկրորդ զանգված: Այստեղ, ամենայն հավանականությամբ հետքը կորցնելու նպատակով, իջել և այլ տաքսի էին նստել ու մեկնել Ջրվեժ: Հաջողվեց պարզել նաև, որ տղամարդիկ բնակություն են հաստատել Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկում: Դեպքի հաջորդ օրը բնակարանային գողության բացահայտումն ամբողջացավ: Մարտի 27-ի երեկոյան Արաբկիրի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ մեկնեցին Ջրվեժ: Հյուրանոցային համալիրում, որտեղ ժամանակավոր բնակվում էին, նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Նրանցից մեկի մոտ խուզարկությամբ հայտնաբերվեց բնակարանից գողացված ոսկե շղթան: Տղամարդիկ ոչ միայն մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի, այլև, ընդհանրապես, ո՛չ Երևանի, ո՛չ էլ Հայաստանի բնակիչ չէին: Օտարերկրացիներ 32 և 44 տարեկան տղամարդիկ, ըստ նախնական տեղեկության, Հայաստան էին եկել, ինչպես իրենք են ասում` «գաստրոլների»: Բացի իրեղեն ապացույց ոսկյա շղթան, խուզարկությամբ հայտնաբերվել է նաև այլ ոսկեղեն ու խոշոր գումար: Քննությամբ դեռ կպարզվի դրանց ձեռքբերման աղբյուրը, նաև` թե էլ ինչ հանցավոր արարքներ են գործել: Կան տվյալներ, որ նրանք նախկինում արդեն իսկ դատապարտված եղել են: Իսկ մեր ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ոչ միայն բացահայտվեց բնակարանային գողությունը, այլև կասեցվեցին օտարերկրացիների վտանգավոր «հյուրախաղերը» Հայաստանում:
Երկուսն էլ ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: