ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարդանիձոր գյուղի բնակարանային գողությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց

03.12.2018 15:52 Գողություն
Վարդանիձոր գյուղի բնակարանային գողությունը բացահայտվեց  հաղորդումից ժամեր անց

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Մեղրիի բաժնում Վարդանիձոր գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 1-ի ժամը 12-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամը 3-ը իր տնից գողություն է կատարվել: Հանել էին պատուհանի ապակին, մտել ներս, հյուրասենյակի պահարանից հափշտակել փող, ոսկյա և արծաթյա զարդեր:
Վարդանիձոր մեկնած քրեական հեատխույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Գարիկ Ե-ն:
Հաղորդումից ժամեր անց կասկածյալը գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Մեղրիի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: