ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին բնակարանային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09.10.2019 16:58 Գողություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 7-ին Արարատի մարզի նորաշեն գյուղում հայտնաբերել ու բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գետազատ գյուղում ապրող 23-ամյա մի երիտասարդի։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ երիտասարդը մտել է համագյուղացու տուն ու գաղտնի հափշտակել մոտ 740․000 դրամի ոսկյա և արծաթե զարդեր։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածը օգոստոսին գողություն է կատարել նաև Արևշատ գյուղում։ Այս դեպքում գաղտնի հափշտակել է բնակիչներից մեկի ընտանի թռչունները։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: