1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողության փորձի կասկածանքով Հրազդանի բաժին բերման ենթարկվածները ձերբակալվել են

04.03.2020 14:32 Գողություն

Փետրվարի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ օրեր առաջ անհայտ անձինք փորձել են բացել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակարաններից մեկի դուռը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործն ավարտին հասցնել չեն կարողացել ու հեռացել են:
Հաղորդումը ստանալուն պես հետաքննություն իրականացնող մարմինը համապատասխան միջոցառումներ ձեռնարկեց: Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու նախաքննական մարմնի ծառայողները, և հաղորդումից օրեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Մարտի 1-ին իրավապահները պարզեցին, որ գողության փորձը հնարավոր է կատարած լինեն Միկրոշրջան թաղամասում բնակվող 32 և 39-ամյա երկու տղամարդ:
Նույն օրը նրանք հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Հրազդանի բաժին:
Կասկածյալները ձերբակալվել են:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: