1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր գողացած երիտասարդը ձերբակալվել է

06.12.2024 11:45 Գողություն
Համագյուղացու տնից ոսկյա զարդեր գողացած երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի և Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներն ու ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, Մադինա գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է համագյուղացու տան պատուհանը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով շուրջ 650 հազար դրամի վնաս: Պարզել են նաև, որ նա գողության հաջորդ օրը ոսկյա զարդերը 495 հազար դրամով վաճառել է Մարտունիում գտնվող ոսկյա իրերի խանութի աշխատակցին:
Տուժողը հրավիրվել է Մարտունու բաժին և կատարվածի վերաբերյալ հաղորդում տվել:
Հետագա միջոցառումների արդյունքում ոստիկանները Մարտունի համայնքի Կամոյի փողոցում 20-ամյա երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ նա խոստովանել է կատարած գողությունը:
20-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: